ԱՊՊԱ
Ապահովագրության կանոններ
Պայամանագրի կնքման, վերակնքման և վերաձևակերպման կարգն ու պայմանները
Ի՞նչ է ԱՊՊԱ-ն և ում համար է այն պարտադիր
ԱՊՊԱ-ն դա Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունն է, որը տարածվում է բոլոր ավտոտրանսպորտային միջոցների վրա, որոնք`
1. ունեն 50կմ/ժ և ավել արագություն կամ շարժիչի ծավալը գերազանցում է 50 սմ3
2. հաշվառված են ՀՀ տարածքում
3. շահագործվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար
4. ներմուծվում են ՀՀ տարածք վարելու միջոցով
Ե՞րբ է պետք ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագիր
Համաձայն ՀՀ օրենսդրության, գործող ԱՊՊԱ պայմանագիր պետք է կնքել ոչ ուշ, քան 2011 թվականի հունվարի 1-ը:
Ինչպիսի՞ ապահովագրական ծածկույթ է ապահովում ԱՊՊԱ-ն`
Օրենքով սահմանվել են ապահովագրական ծածկույթի հետևյալ առավելագույն շեմերը`
1) անձնական վնաս`
ըստ յուրաքանչյուր պատահարի – 9 000 000 ՀՀ դրամ
ըստ յուրաքանչյուր տուժողի - 3 000 000 ՀՀ դրամ
2) գույքային վնաս`
ըստ յուրաքանչյուր պատահարի – 1 500 000 ՀՀ դրամ
Ի՞նչպես վարվել ապահովագրական պատահարի ժամանակ
Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում հարկավոր է անհապաղ այդ մասին հայտնել ապահովագրական ընկերությանը՝ զանգահարելով ԱՊՊԱ կտրոնի վրա նշված հեռախոսահամարներով և հետևել ընկերության ներկայացուցչի ցուցումներին:
Ոչ ստանդարտ իրավիձակնրում կիրառվող ապահովագրական հատուցումների հաշվարկման օրինակներ, բացատրություններ`
Օրինակ
Տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով 3 մեքենա է վնասվել` ներառյալ մեղավոր վարորդի մեքենան։ Մեղավորություն չունեցող վարորդների մեքենաներից յուրաքանչյուրի վնասը 2 մլն ՀՀ դրամ է, ընդհանուր վնասը՝ 4 մլն ՀՀ դրամ։
Որքա՞ն կկազմի հատուցումների մեծությունը։
Քանի որ մեկ ավտովթարի հետևանքով գույքային վնասների համար ապահովագրական հատուցման առավելագույն գումարը սահմանված է 1.5 մլն ՀՀ դրամ, ապա միայն այդքան գումարի սահմաններում կարող է կատարվել հատուցում։ Քանի որ յուրաքանչյուր մեքենայի վնասը հավասարաչափ է, նշանակում է համամասնությունը 50% է՝ մեկ վարորդի հաշվով, հետևաբար յուրաքանչյուր տուժող վարորդ կստանա 1.5 մլն ՀՀ դրամի հատուցման 50%-ը, այսինքն` 750 հազ. ՀՀ դրամ։
Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման դեպքերն ու կարգը
1. Բացառությամբ սույնի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները ՙԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈԻՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՚ օրենքով (այսուհետև` օրենք) սահմանված գումարների սահմաններում և օրենքով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են, եթե՝
1) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է: Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները.
2) վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր.
3) վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ.
4) վնասը պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ), եթե նա սույն օրենքի համաձայն պարտավոր էր հատուցել պատճառված վնասը.
5) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:
2. Սույնի 1-ին մասի 3-րդ կետում նշված դեպքերում Բյուրոն վնասը պատճառած անձի, իսկ սույնի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում` նաև վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ ունի հետադարձ պահանջի իրավունք` բացառությամբ սույն մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված դեպքերի: Վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքած ապահովագրական ընկերության բացահայտման դեպքում սույնի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով տուժողին պատճառված վնասը հատուցած Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում այդ ապահովագրական ընկերության նկատմամբ, եթե վերջինը սույն օրենքի համաձայն պարտավոր է վճարել ապահովագրական հատուցում: Սույնի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում Բյուրոն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված համապատասխան անձանց նկատմամբ ձեռք է բերում տվյալ հոդվածով ապահովագրական ընկերության համար սահմանված իրավունքները: Եթե սույն մասի համաձայն` Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում մի քանի անձի նկատմամբ, ապա վերջինները Բյուրոյի նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ:
3. Բյուրոն մերժում է Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին վնասների հատուցման վճարումը, եթե՝
1) բացակայում են կամ վերացել են սույնի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերը.
2) վնասը պատճառվել է սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր ապահովագրման ոչ ենթակա ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից.
3) վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի արդյունքում.
4) վնասը պատճառվել է ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում.
5) վնասը պատճառվել է վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ և կապված է բացառապես վտանգավոր թափոնների հետ.
6) վնասը պատճառվել է տուժողի դիտավորության հետևանքով.
7) վնասը պատճառվել է պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերևութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին.
8) վնասը պատճառվել է արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին ու մետաղներին.
9) ապահովագրական հատուցումը սույն օրենքով սահմանված կարգով ենթակա է վճարման ապահովագրական ընկերության կողմից.
10) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:
§ՌԱՍԿՈ¦ Ապահովագրական ՍՊԸ-ի ԱՊՊԱ պայմանագիր կարելի է ձեռք բերել Ընկերության գլխամասային գրասենյակից, մասնաճյուղից և ամբողջ ՀՀ տարածքում գործող ապահովագրական գործակալներից:

