«ՌԱՍԿՈ» ապահովագրական ՍՊԸ-ի 2008 թվականի գործունեության արդյունքների վերլուծություն

1. «ՌԱՍԿՈ» Ապահովագրական ՍՊԸ-ի կապիտալիզացումը, ակտիվները և շահույթը:

    2008 թվականին «ՌԱՍԿՈ» ԱՍՊԸ-ն բացառապես բնականոն գործունեության արդյունքում ստացված ընթացիկ ժամանակաշրջանի շահույթի հաշվին մեծացրեց Ընկերության սեփական կապիտալըª հասցնելով այն մոտ 748,0 մլն դրամ սահմանաչափին (2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ այս ցուցանիշը հավասար էր 516,0 մլն դրամի): Ընկերության ակտիվները հատեցին մեկ միլիարդի սահմանագիծը և կազմեցին շուրջ 1,087մլրդ ՀՀ դրամ:

    Ստորև ներկայացվում է 2007 և 2008 թվականների ՌԱՍԿՈ-ի կողմից ստացված համախառն շահույթի (ըստ եռամսյակների) և յուրաքանչյուր տարեվերջի դրոթյամբ ակտիվների մեծության համեմատական դինամիկան`

Գրաֆիկ 1:
    2008 և 2007 թվականների չորս եռամսյակների համախառն շահույթի ծավալները և 2008, 2007 թթ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ընկերության ակտիվները:

Գրաֆիկ 2-ում ներկայացնենք 31.12.2008 թվականի դրությամբ Ընկերության ակտիվների կառուցվածքը (հաշվի առնելով (նվազեցնելով) ակտիվների հնարավոր կորուստների պահուստին կատարված հատկացումները)`

Գրաֆիկ 2:


2. Ապահովագրավճարների հավաքագրումը


    2008 թվականին Ընկերությունը հավաքագրել է շուրջ 513,13 մլն ՀՀ դրամի ապահովագրավճար, որը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 42%-ով:

Գրաֆիկ 3:

    2008 և 2007 թվականների չորս եռամսյակներում հավաքագրված ապահովագրավճարների ծավալները

    2008 թվականին Ընկերությունը բավականաչափ դիվերսիֆիկացրեց իր ապահովագրական պորտֆելը և եթե ավտոմեքենաների ապահովագրության գծով ստացված ապահովագրավճարների տեսակարար կշիռը Ընկերության ապահովագրական պորտֆելի կամ ընդհանուր ապահովագրավճարների մեջ 2006 թվականին կազմել է 97,3%, 2007 թվականին` 82 %, ապա 2008 թվականին այդ ցուցանիշը կազմել է 72 %, ընդ որում 2008 թվականի չորրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 46,4%: Պետք է նշել նաև, որ ապահովագրական պորտֆելի դիվերսիֆիկացիան իրականացվել է հիմնականում ոչ ի հաշիվ ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության գծով ծավալների կրճատման. Ընկերությունը 2008 թվականի ընթացքում պահպանել է ավտոմեքենաների ապահովագրության գծով իր առաջատար դիրքերը (2008 թվականի ինը ամիսներին ապահովագրության այս տեսակով ՌԱՍԿՈ-ն ապահովագրական ընկերությունների շարքում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը): Ստորև արտացոլված Գրաֆիկ 4-ում ներկայացված են Ընկերության 2008 թվականին, իսկ Գրաֆիկ 5-ում 2008 թվականի 4-րդ եռամսյակում ըստ ապահովագրության տեսակների հավաքագրված ապահովագրավճարների տեսակարար կշիռներն ընդհանուր ապահովագրավճարների մեջ`

 

3. Վերապահովագրությունը:

    2008 թվականին Ընկերությունը վերաապահովագրության գծով համագործակցել է ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանած հուսալիության չափանիշներին բավարարող ՌԴ «ՌՈՍՆՈ» ԲԲԸ-ի հետ, անգլիական «Լլոյդ» ընկերության բրոքեր հանդիսացող «ՀՈՈՒԴԵՆ» ՍՊԸ-ի միջնորդությամբ Լլոյդսի սինդիկատ «Բրիտ Ինշուրընս Լիմիթեդ» ընկերության, ֆրանսիական "SCOR" ընկերության հետ, որի հետ վերաապահովագրության բնագավառում համագործակցելու վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 2008 թվականին:

    ՌԱՍԿՈ-ն վերաապահովագրության գծով հաստատված քաղաքականության արդյունքում 2008թ-ի տարեկան արդյունքներով վերաապահովագրողներին է փոխանցել 54 մլն. 593 հազ. ՀՀ դրամ վերաապահովագրավճար կամ ստացված ապահովագրավճարների 10,6%-ը (նախորդ տարվա 12,8%-ի դիմաց), իսկ Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների (ապահովագրական գումարների հանրագումարի) 59,76%-ը (նախորդ տարվա 44,09 %-ի դիմաց) Բերված թվային տվյալներից ակնհայտ է դառնում Ընկերության որդեգրած արդյունավետ վերաապահովագրական քաղաքականությունը` վերաապահովա¬գրա¬վճար¬ների և պարտավորությունների առնչությամբ ձևավորված տրամաբանական համա¬մաս¬նու¬թյուն¬ների առումով:

4. Շահութաբերությունը, եկամուտները և ծախսերը:

    Ընկերությունը 2008 թվականի արդյունքներով ունեցել է 232,2 մլն ՀՀ դրամի հաշվետու տարվա զուտ շահույթ, որը 51,8 մլն. ՀՀ դրամով կամ շուրջ 29 %-ով ավելի է ծրագրված ցուցանիշից: Նման արդյունք Ընկերությունը ապահովվել է հիմնականում հստակ կանոնակարգված եկամտային և ծախսային քաղաքականության իրականացման, մասնավորապես ներդրումային քաղաքականության բարելավման, ապահովագրավճարների ծավալի ավելացման և այլ ծրագրված գործոնների կատարման հաշվին:

    2008 թվականի տարեկան արդյունքներով Ընկերության ROA ցուցանիշը կամ շահութաբերությունն ըստ ակտիվների (զուտ շահույթ/համախառն ակտիվներ) կազմել է 21,4%, իսկ ROE ցուցանիշի մեծությունը կամ ըստ կապիտալի շահութաբերությունը (զուտ շահույթ/ընդհանուր կապիտալ)` շուրջ 32,0 %: Ինչպես արդեն նշել ենք, 2008 թվականին այս ցուցանիշների գծով ՀՀ ապահովագրական շուկայում Ընկերությունը ունի ընդգծված առաջատար դիրքեր (համաձայն Արմինֆո գործակալության տվյալների, Ընկերությունը 2008 թվականի բոլոր եռամսյակների արդյունքներով զբաղեցրել է առաջին կամ երկրորդ հորիզոնականները):

    Ապահովագրավճարների մուտքերի և ապահովագրական հատուցումների դինամիկան առավել տեսանելի լինելու նպատակով ստորև ներկայացնենք Ընկերության ապահովագրավճարների և հատուցումների դինամիկան 2005-2008 թվականների կտրվածքով (Գրաֆիկ 6):

Գրաֆիկ 6. «ՌԱՍԿՈ»ՍՊԸ-ի 2005, 2006, 2007 և 2008 թվականների ապահովագրավճարների և հատուցումների դինամիկան

 

    Արտացոլված դինամիկան վկայում է, որ Ընկերությունը վերջին տարիներին ապահովել է տարեկան 40-ից 50% միջինացված աճ:

    2008 թվականին Ընկերության փաստացի վնասաբերության ցուցանիշը (ապահովագրական հատուցումների (նաև վճարվելիք) և ներկայացված սակայն չկարգավորված պահանջների պահուստի (ՆՉՊՊ) մեծության հարաբերություն վաստակված ապահովագրա¬վճար¬ների մեծությանը) կազմել է մոտ 26,1 %, որը բարձր է ՀՀ ապահովագրական շուկայի միջինից:

5. Ապահովադիրների քանակը, վերջիններիս փոփոխության դինամիկան:

    2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ընկերության գործող ապահովագրության պայմանագրերի թվաքանակը կազմել է 5669:

    Համեմատության համար նշենք, որ 2007 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 4212, այսինքն գրանցվել է շուրջ 35%-ի աճ: Սա այն դեպքում, երբ 2008 թվականին կնքված պայմանագրում ավելացել են կարճաժամկետ պայմանագրերի թվաքանակը, որոնք դեկտեմբերի 31-ի դրությամբ գործող պայմանագրեր չեն եղել:

6. Նորամուծություններ:

    2008 թվականի ընթացքում Ընկերությունը բավական աշխատանքներ է իրականացրել ապահովագրության տեսակներում, ենթատեսակներում և դրանց մատուցման մեխանիզմներում նորամուծություններ կատարելու գործում: 2008 թվականի տարեսկզբից Ընկերությունում ներդրվել են ավտոմեքենայի ապահովագրության «Ստանդարտ», «Ստանդարտ պլյուս» և «Զգուշացեք ավտոմեքենայից» մարքեթինգային անվանումներով ծրագրերը:


Ընկերությունում որպես նորամուծություն կարելի է առանձնացնել հետևյալ ապահովագրական ծառայությունների ներդրումը`

  1. Արտադրական գործունեության ընդհատման հետևանքով վնասների կամավոր ապահովագրություն,
  2. Զրահապատ մեքենաներով փոխադրվող գույքի ապահովագրություն:
Թարմացվել է: 2009-09-23 01:41:53