"ՌԱՍԿՈ" ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
«ՌԱՍԿՈ» Ապահովագրական ՍՊԸ առաքելությունն է, հավատարիմ մնալով իր կարգախոսին` «Ապրել հանգիստ, գործել վստահ», ապահովագրական շուկայում հանդես գալ բարձրորակ ապահովագրական ծառայություններով` իր առջև դնելով դրանք արդյունավետ իրացնելու և սպասարկելու խնդիրը:
Նշված առաքելությունն իրականացնելու ճանապարհին ձեռք բերելով ազնիվ, կայուն, հուսալի և վստահելի գործընկերոջ բարի համբավ` Ընկերությունը նախապայմաններ կստեղծի իր առջև դրված նպատակների իրագործման համար:
«ՌԱՍԿՈ» Ապահովագրական ՍՊԸ երկարաժամկետ կտրվածքով նպատակ ունի`
-
շարունակաբար ամրապնդվելով` իր կայուն տեղը զբաղեցնել Հայաստանի Հանրապետության ապահովագրական շուկայում,
-
լինել ունիվերսալ ապահովագրող,
- անընդհատ հանդես գալ նոր ծառայություններով և ծրագրերով,
-
մեր իրականության մեջ ընդունելի և մատչելի շրջանակներում առավելագույնս բավարարել հասարակության ու տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր և անհատական ապահովագրական պահանջները:
Թարմացվել է: 2009-09-30 01:52:00

