ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ապահովագրության կանոններ
²å³Ñáí³·ñáõÃÛ³Ý å³Û³Ù³Ý³·ñÇ í»ñ³ÏÝùÙ³Ý ¨ í»ñ³Ó¨³Ï»ñåÙ³Ý Ï³ñ·Ý áõ å³ÛÙ³ÝÝ»ñÁ
Ապահովագրության սակագներ
²å³Ñáí³·ñáõÃÛ³Ý å³Û³Ù³Ý³·ñÇ í»ñ³ÏÝùÙ³Ý ¨ í»ñ³Ó¨³Ï»ñåÙ³Ý Ï³ñ·Ý áõ å³ÛÙ³ÝÝ»ñÁ
- Ինչ ռիսկերից կապահովագրի Ձեզ ՌԱՍԿՈ-ի ավտոմեքենայի ապահովագրության պայմանագիրը
- Ինչպես է որոշվում Ձեր ավտոմեքենայի ապահովագրության համար վճարը:
- Ինչպես տեղեկացնել ապահովագրական պատահարի մասին ՌԱՍԿՈ-ին:
- Օգտակար խորհուրդներ ՌԱՍԿՈ-ից
- Ինչ առավելություններ ունի ՌԱՍԿՈ-ն ավտոմեքենաների ապահովագրության գծով
Ավտոմեքենայի ապահովագրության նպատակն է Ձեզ հատուցել ճանապարհատրանսպորտային պատահարների, տարերային աղետների, ավտոմեքենայի գողության կամ այդպիսի փորձի, այլ պատահարների հետևանքով Ձեր ավտոմեքենային պատճառված վնասը: Եթե դուք ավտոմեքենայի սեփականատեր եք կամ վարձակալ, ապա ավտոմեքենայի ապահովագրությունը անհրաժեշտ է Ձեզ այնպես, ինչպես օրինակ` ավտոմեքենայի վառելանյութը:
Ինչ ռիսկերից կապահովագրի Ձեզ ՌԱՍԿՈ-ի ավտոմեքենայի ապահովագրության պայմանագիրը
Բոլոր այն հիմնական ռիսկերից, որոնց հետևանքով կարող է տեղի ունենալ Ձեր ավտոմեքենայի ֆիզիկական վնաս կամ կորուստ: Այդ հիմնական ռիսկերն են`
- ապահովագրված ավտոմեքենայի մեկ այլ տրանսպորտային միջոցի հետ բախվելը,
- ապահովագրված ավտոմեքենայի մեկ այլ շարժվող կամ անշարժ առարկայի հետ բախվելը,
- հրդեհ և բնական աղետներ,
- ավտոմեքենայի վրա այլ առարկաների` այդ թվում ձյան և սառույցի ընկնելը,
- ապահովագրված ավտոմեքենայի շրջվելը կամ բարձրությունից ընկնելը,
- ապահովագրված ավտոմեքենայի հափշտակումը, գողությունը, ինչպես նաև այդպիսի փորձը,
- երրորդ անձանց անօրինական գործողությունների հետևանքով ապահովագրված ավտոմեքենայի վնաս հասցնելը:
Ինչպես է որոշվում Ձեր ավտոմեքենայի ապահովագրության համար վճարը:
Ձեր ավտոմեքենայի ապահովագրության համար վճարվող գումարը որոշվում է ելնելով հետևյալ գործոններից`
- Ավտոմեքենայի մակնիշը և մոդելը,
- Ավտոմեքենայի թողարկման տարեթիվը,
- Ավտոմեքենայի օգտագործման նպատակը,
- Պայմանագրում նշվող վարորդների քանակը և նրանց վարորդական ստաժը,
- Ձեր կողմից ընտրված ռիսկերի ծածկույթը,
- Ավտոտրանսպորտի պահպանության պայմանները:
Ինչպես տեղեկացնել ապահովագրական պատահարի մասին ՌԱՍԿՈ-ին:
Ավտոմեքենայի հետ պատահար տեղի ունենալու դեպքում, ինչպես օրինակ` ճանապարհատրանսպորտային պատահար, ավտոմեքենայի գողություն, ֆիզիկական վնաս, պարզապես պետք է անհապաղ զանգահարել Ընկերություն` շուրջօրյա գործող հետևյալ հեռախոսահամարներից որևէ մեկով` (374 10) 58 50 93, (374 93) 97 55 79, (374 93) 97 66 79: ՌԱՍԿՈ-ի աշխատակիցները ժամանելով դեպքի վայր` կզննեն վթարը, վնասի հետագա կարգավորման ուղղությամբ Ձեզ կապահովեն համապատասխան խորհրդատվությամբ:
- ավտոմեքենան վարե´ք սթափ վիճակում,
- մի´ երթևեկեք երթևեկության համար արգելված փակ և միակողմանի փողոցներով,
- ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում անհապաղ զանգահարեք ՌԱՍԿՈ-ի շուրջօրյա գործող հեռախոսահամարներից որևէ մեկով,
- զանգահարելուց հետո հետևեք ՌԱՍԿՈ-ի աշխատակիցների կողմից տրված ցուցումներին,
- զանգահարեք պետավտոտեսչություն կամ համապատասխան պետական մարմիների ներկայացուցիչներին և հրավիրեք նրանց դեպքի վայր,
- մինչև պետավտոտեսչության կամ համապատասխան պետական մարմինների աշխատակիցների և մեր մասնագետների դեպքի վայր ժամանելը, մի տեղաշարժեք վթարի ենթարկված կամ վնասված ավտոմեքենան,
- պատահարը տեղի ունենալուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացրեք ՌԱՍԿՈ-ին տեղի ունեցած պատահարի մասին:
Այս խորհուրդների անվերապահ կատարմամբ Դուք հնարավորություն կտաք ՌԱՍԿՈ-ին պատշաճ կերպով փոխհատուցել պատահարի արդյունքում Ձեր կրած վնասները:
Ինչ առավելություններ ունի ՌԱՍԿՈ-ն ավտոմեքենաների ապահովագրության գծով
ՌԱՍԿՈ-ում Դուք կարող եք ապահովագրել ինչպես Ձեր ավտոմեքենան, այնպես էլ Ձեր ավտոմեքենայի շահագործման ընթացքում երրորդ անձանց կյանքին և գույքին հասցված վնասները և ավտոմեքենայի ուղևորներին և վարորդին դժբախտ պատահարներից: Այստեղ Դուք ունեք ընտրության հնարավորություն Ձեր ավտոմեքենան ապահովագրելու հետևյալ մարքեթինգային անվանումներով չորս ծրագրերից որևէ մեկով`
Ծրագիր 1` «Ստանդարտ» - այս ծրագրի համաձայն` Դուք կարող եք ընտրել ապահովագրության կանոններով նախատեսված ապահովագրություն` ինչպես ապահովագրության ենթակա բոլոր ռիսկերից, այնպես էլ առանձին ռիսկերից, ինչպես ամբողջ ապահովագրական արժեքով, այնպես էլ ապահովագրական արժեքի ցանկացած մասի չափով:
Ծրագիր 2` «Ստանդարտ պլյուս» - այս ծրագիրը ներառում է «Ստանդարտ» ծրագիրը, որին հավելվում է ապահովագրված ավտոմեքենայի «Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր և/կամ պարտադիր ապահովագրության» գծով Ընկերության հետ Ապահովագրության պայմանագրի կնքումը, որի դեպքում «Ստանդարտ» ծրագրով տվյալ սակագնի համար ՌԱՍԿՈ-ում սահմանված ոչ պայմանական չհատուցվող գումարը նվազեցվում է 30% -ով:
Ծրագիր 3` «Զգուշացեք ավտոմեքենայից» - այս ծրագիրը ներառում է ավտոմեքենայի ամբողջ ապահովագրական արժեքով ապահովագրության կանոններով նախատեսված բոլոր ռիսկերից ապահովագրություն, երբ ապահովագրական պատահարի (բացառությամբ գողության, հափշտակության դեպքի) դեպքում Ձեր կամ Ձեր լիազորված վարորդի մեղավորությունն ամբողջապես բացակայում է (երրորդ անձանց ամբողջական մեղավորության դեպքում), այս ծրագրով ապահովագրվելիս ՌԱՍԿՈ-ն ապահովագրական հատուցում իրականացնելիս չի կիրառում որևէ չհատուցվող գումարներ, այսինքն` Չհատուցվող գումարը (ֆրանշիզան) հավասար է 0-ի:
Ծրագիր 4` «Լավագույն հատուցում» - այս ծրագիրը ներառում է ավտոմեքենայի ամբողջ ապահովագրական արժեքով ապահովագրություն, որի դեպքում ապահովագրական պատահար (բացառությամբ գողություն) առաջանալուց հետո Ապահովագրողը պարտավորվում է իրականացնել ավտոտրանսպորտին պատճառված ֆիզիկական վնասի բնեղեն հատուցում, այսինքն` իր միջոցների հաշվին կազմակերպել և իրականացնել ավտոտրանսպորտին պատճառված ֆիզիկական վնասի վերականգնման աշխատանքները, իսկ Ապահովադիրը կամ Շահառուն պարտավոր է Ապահովագրողին կամ վերանորոգող կազմակերպությանը վճարել միայն Ապահովագրության պայմանագրով նախատեսված չհատուցվող գումարը'բացառությամբ «Զգուշացեք ավտոմեքենայից» ծրագրով նախատեսված ապահովագրական պատահարների տեղի ունենալու դեպքի:
«Լավագույն հատուցում» ծրագիրը ներառում է նաև «Զգուշացեք ավտոմեքենայից» ծրագիրը:
«Լավագույն հատուցում» ծրագրի կիրառման դեպքում ապահովագրական հատուցման (ավտոտրանսպորտի վերականգնման աշխատանքների) իրականացումը սկսվում է Ապահովադրի կողմից Ապահովագրության պայմանագրով նախատեսված չհատուցվող գումարը ամբողջությամբ վճարելուց հետո, իսկ Ձեր ավտոմեքենայի վերականգնման աշխատանքները կիրականացվեն ՌԱՍԿՈ-ի հետ համագործակցող լավագույն ավտոտեխսպասարկման կենտրոններում:
Բացի դրանից` ՌԱՍԿՈ-ում գործում է վթարների շուրջօրյա (24 ժամ անընդմեջ) սպասարկման ռեժիմ: Ընկերության մասնագետները ժամանում են դեպքի վայր շաբաթվա ցանկացած օրվա ցանկացած ժամին, դեպքի վայրում հաճախորդներին ցուցաբերում են անհրաժեշտ խորհրդատվություն և տալիս համապատասխան պարզաբանումներ, որոնք թույլ են տալիս հետագայում խուսափել ավելորդ բարդություններից:
Ավտոմեքենաների ապահովագրությունը ներառում է նաև ապահովագրության այլ ծածկույթներ, մասնավորապես`
Ավտոտրանսպորտի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն
Ավտոմեքենայի ուղևորների և վարորդի դժբախտ պատահարներից ապահովագրություն
Նախատեսում է հատուցում դժբախտ պատահարի հետևանքով վարորդի աշխատունակութան ժամանակավոր (կամ մշտական) կորուստի համար (ուղևորների ապահովագրության դեպքում ավտոմեքենայի շահագործման ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով տվյալ տրանսպորտային միջոցում գտնվող ուղևորի աշխատունակության ժամանակավոր (կամ մշտական) կորուստի համար):
Դժբախտ պատահարներից ապահովագրությունը ընդգրկում է հետևյալ երեք խումբ ռիսկերի համապարփակ ապահովագրությունը`
- դժբախտ դեպքի հետևանքով Ապահովագրված անձի աշխատունակության ժամանակավոր կորուստը,
- դժբախտ դեպքի հետևանքով Ապահովագրված անձի աշխատունակության մշտական կորուստը,
- դժբախտ դեպքի հետևանքով աչքի կամ վերջույթի կորուստը,
- դժբախտ դեպքերի հետևանքով Ապահովագրված անձի մահը:
Երթևեկե´ք ՌԱՍԿՈ-ի հետ ՀԱՆԳԻՍՏ ԵՎ ՎՍՏԱՀ...

