Ապահովագրության կանոններ

Պայմանագրի կնքման կարգ

²å³Ñáí³·ñáõÃÛ³Ý å³Û³Ù³Ý³·ñÇ í»ñ³ÏÝùÙ³Ý ¨ í»ñ³Ó¨³Ï»ñåÙ³Ý Ï³ñ·Ý áõ å³ÛÙ³ÝÝ»ñÁ 

Ապահովագրության սակագներ

  ՌԱՍԿՈ-ն ավտոմեքենաների ապահովագրության գծով հայկական ապահովագրական շուկայում զբաղեցնում է առաջատար դիրքեր և ունի առաջարկվող ապահովագրության պայմանների մի շարք մրցակցային առավելություններ: Ավտոմեքենաների ապահովագրության պայմանագիրը ծածկում է բոլոր այն հիմնական ռիսկերը, որոնց հետևանքով կարող է տեղի ունենալ ավտոմեքենայի ֆիզիկական վնաս կամ կորուստ: Այս ապահովագրության նպատակն է հատուցել ճանապարհատրանսպորտային պատահարների, տարերային աղետների, ավտոմեքենայի գողության կամ այդպիսի փորձի, այլ պատահարների հետևանքով ավտոմեքենային պատճառված վնասը: Հաճախորդը կարող է իր ավտոմեքենան ապահովագրել ինչպես կանոններով նախատեսված ապահովագրության ենթակա բոլոր ռիսկերից, այնպես էլ առանձին ռիսկերից:

ՌԱՍԿՈ-ն առաջարկում է ավտոմեքենաների ապահովագրության հետևյալ ծրագրերը`

  Ծ րագիր 1` «Ստանդարտ» ծրագիր: Այս ծրագրի համաձայն հաճախորդը կարող է ընտրել ապահովագրության կանոններով նախատեսված ապահովագրություն` ինչպես ապահովագրության ենթակա բոլոր ռիսկերից, այնպես էլ առանձին ռիսկերից, ինչպես ամբողջ ապահովագրական արժեքով, այնպես էլ ապահովագրական արժեքի ցանկացած մասի չափով:
  Ծրագիր 2`
«Ստանդարտ պլյուս» ծրագիր: Այս ծրագիրը ներառում է «Ստանդարտ» ծրագիրը, որին հավելվում է ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի «Ավտոտրանսպորտի օգտագործումից բխող կամավոր և/կամ պարտադիր պատասխանատվության ապահովագրություն» գծով Ընկերության հետ Ապահովագրութ յան պայմանագրի կնքումը, որի դեպքում «Ստանդարտ» ծրագրով տվյալ սակագնի համար Ապահովագրողի կողմից սահմանված ոչ պայմանական չհատուցվող գումարը նվազեցվում է 30%-ով:
   Ծրագիր 3` «Զգուշացեք ավտոմեքենայից» ծրագիր: Այս ծրագիրը ներառում է ավտոտրանսպորտի ամբողջ ապահովագրական արժեքով (ամբողջ շուկայական արժեքով) ապահովագրության կանոններով նախատեսված բոլոր ռիսկերից ապահովագրություն, երբ ապահովագրական պատահարի (բացառությամբ գողության, հափշտակության դեպքի) դեպքում Հաճախորդի (լիազորված վարորդի) մեղավորությունն ամբողջապես բացակայում է (երրորդ անձանց ամբողջական մեղավորության դեպքում), որի դեպքում ՌԱՍԿՈ-ն ապահովագրական հատուցում իրականացնելիս որևէ չհատուցվող գումարներ չի կիրառում:
  Ծրագիր 4`
«Լավագույն հատուցում» ծրագիր - այս ծրագիրը ներառում է ավտոմեքենայի ամբողջ ապահովագրական արժեքով ապահովագրություն, որի դեպքում ապահովագրական պատահար (բացառությամբ գողություն) առաջանալուց հետո Ապահովագրողը պարտավորվում է իրականացնել ավտոտրանսպորտին պատճառված ֆիզիկական վնասի բնեղեն հատուցում, այսինքն` իր միջոցների հաշվին կազմակերպել և իրականացնել ավտոտրանսպորտին պատճառված ֆիզիկական վնասի վերականգնման աշխատանքները, իսկ Ապահովադիրը կամ Շահառուն պարտավոր է Ապահովագրողին կամ վերանորոգող կազմակերպությանը վճարել միայն Ապահովագրության պայմանագրով  նախատեսված չհատուցվող գումարը'բացառությամբ «Զգուշացեք ավտոմեքենայից» ծրագրով նախատեսված ապահովագրական պատահարների տեղի ունենալու դեպքի:
«Լավագույն հատուցում» ծրագիրը ներառում է նաև «Զգուշացեք ավտոմեքենայից» ծրագիրը:
«Լավագույն հատուցում» ծրագրի կիրառման դեպքում ապահովագրական հատուցման (ավտոտրանսպորտի վերականգնման աշխատանքների) իրականացումը սկսվում է Ապահովադրի կողմից Ապահովագրության պայմանագրով նախատեսված չհատուցվող գումարը ամբողջությամբ վճարելուց հետո, իսկ Ձեր ավտոմեքենայի վերականգնման աշխատանքները կիրականացվեն ՌԱՍԿՈ-ի հետ համագործակցող լավագույն ավտոտեխսպասարկման կենտրոններում:

  ՌԱՍԿՈ-ն ունի նաև վթարների շուրջօրյա (24 ժամ անընդմեջ) սպասարկման ձևավորված ռեժիմ, այսինքն ՌԱՍԿՈ-ի մասնագետները ժամանում են դեպքի վայր շաբաթվա ցանկացած օրվա ցանկացած ժամին, դեպքի վայրում հաճախորդներին ցուցաբերում են անհրաժեշխորհրդատվություն և տալիս համապատասխան պարզաբանումներ, որոնք թույլ են տալիս հետագայում խուսափել ավելորդ բարդություններից:
 
  Ավտոմեքենաների ապահովագրությունը ներառում է նաև ապահովագրության այլ ծածկույթներ, մասնավորապես`


    Ավտոտրանսպորտի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

    Ավտոմեքենայի ուղևորների և վարորդի դժբախտ պատահարներից ապահովագրություն

    Նախատեսում է հատուցում դժբախտ պատահարի հետևանքով վարորդի աշխատունակութան ժամանակավոր (կամ մշտական) կորուստի համար (ուղևորների ապահովագրության դեպքում ավտոմեքենայի շահագործման ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով տվյալ տրանսպորտային միջոցում գտնվող ուղևորի աշխատունակության ժամանակավոր (կամ մշտական) կորուստի համար):

    Դժբախտ պատահարներից ապահովագրությունը ընդգրկում է հետևյալ երեք խումբ ռիսկերի համապարփակ ապահովագրությունը`

  • դժբախտ դեպքի հետևանքով Ապահովագրված անձի աշխատունակության ժամանակավոր կորուստը,
  • դժբախտ դեպքի հետևանքով Ապահովագրված անձի աշխատունակության մշտական կորուստը,
  • դժբախտ դեպքի հետևանքով աչքի կամ վերջույթի կորուստը,
  • դժբախտ դեպքերի հետևանքով Ապահովագրված անձի մահը:

Երթևեկե´ք ՌԱՍԿՈ-ի հետ ՀԱՆԳԻՍՏ ԵՎ ՎՍՏԱՀ...

Թարմացվել է: 2011-10-19 05:45:10