Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվություն կամավոր ապահովագրություն
| Ապահովագրության կանոններ |
²å³Ñáí³·ñáõÃÛ³Ý å³Û³Ù³Ý³·ñÇ í»ñ³ÏÝùÙ³Ý ¨ í»ñ³Ó¨³Ï»ñåÙ³Ý Ï³ñ·Ý áõ å³ÛÙ³ÝÝ»ñÁ |
Ապահովագրության սակագներ |
Ապահովագրության այս տեսակի հիմնական առավելությունը կայանում է` պաշտպանելու ավտոմեքենաների սեփականատերերի իրավունքները և հատուցելու ավտոմեքենայի շահագործման ընթացքում երրորդ անձանց կյանքին, առողջությանը և գույքին հասցված վնասնեը:
Հատուցման ենթակա վնասներն են` Ապահովադրի (Ապահովագրված անձի) կողմից ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ապահովագրության պայմանագրում նշված ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրության տարածքում շահագործման հետևանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը, որն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմք է հանդիսանում տուժած անձանց կողմից վնասի փոխհատուցման պահանջի համար և կապված է միայն`
Ա. այլ ավտոտրանսպորտային միջոցների վնասվելու կամ ոչնչանալու հետ,
Բ. այլ ավտոտրանսպորտային միջոցներում գտնվող գույքի վնասվելու կամ ոչնչանալու հետ,
Գ. այլ շարժական կամ անշարժ գույքի հետ շարժական ավտոտրանսպորտային միջոցի բախվելուց առաջացած վնասի կամ ոչնչանալու հետ,
Դ. ֆիզիկական անձանց մահվան կամ աշխատունակության (ժամանակավոր կամ մշտական) կորստի հետ:

