Մենք բոլորս ենք մտահոգված մեր ֆինանսական խնդիրներով ու կենսական պայմաններով և փորձում ենք հնարավորինս նվազեցնել մեզ սպառնացող ֆինանսական կորուստներն ու ռիսկերը` ապահովելով մեր ընտանիքի բարեկեցությունը: Այնուհանդերձ կյանքի բոլոր բնագավառներում ռիսկն անխուսափելի է: Ապահովագրությունը կերաշխավորի հավանական ռիսկերի և պատահարների արդյունքում առաջացած Ձեր կորուստների վերականգնումը:
    Դժբախտ պատահարներից և (կամ) հանկարծակի հիվանդություններից ապահովագրություն գծով «ՌԱՍԿՈ»-ն առաջարկում է երկու կանոններ`

ա) «Դժբախտ դեպքերից և/կամ հանկարծակի հիվանդություններից կամավոր ապահովագրության» կանոններ (Կանոններ 1), որոնց հիման վրա կնքված ապահովագրության պայմանագրերով ՌԱՍԿՈ-ի կողմից մեկ ապահովագրված անձի գծով ատանձնած պատասխանատվության չափը` ապահովագրական գումարը կարող է կազմել մինչև 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,

բ) «Դժբախտ դեպքերից և/կամ հանկարծակի հիվանդություններից կամավոր ապահովագրության» կանոններ (Կանոններ 2), որոնց հիման վրա կնքված ապահովագրության պայմանագրերում ՌԱՍԿՈ-ի կողմից մեկ ապահովագրված անձի գծով ստանձնած պատասխանատվության չափը չպետք է պակաս լինի 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամից:
Ապահովագրական հատուցումների իրականացման կարգից ու պայմաններից բացի մնացած բոլոր դրույթներով Կանոններ 1-ը և Կանոններ 2-ը ամբողջությամբ համընկնում են:


 Ապահովագրված անձինք

    Կանոններ 1-ի և Կանոններ 2-ի համաձայն Ապահովագրված անձ կարող է լինել 65 տարեկանը չլրացած ֆիզիկական անձը, որը չի հանդիսանում I խմբի հաշմանդամ, չի տառապում օնկոլոգիական հիվանդություններով, ՁԻԱՀ-ով (ՍՊԻԴ) և այլ հիվանդություններով, որոնք կապված են մարդու իմունոդեֆիցիտի համաճարակի հետ:
    Պայմանագրով նախատեսված դեպքում` Կանոնների համաձայն կարող են ապահովագրվել նաև 65 տարեկանը լրացած անձինք` միայն դժբախտ պատահարների ռիսկերով:
    Կանոններ 1-ով և Կանոններ 2-ով դժբախտ դեպքերից կարող են ապահովագրվել նաև տրանսպորտային միջոցներով փոխադրվող ուղևորները (Ավտոմեքենայի ուղևորների և վարորդի դժբախտ պատահարներից ապահովագրություն):

Ապահովագրական պատահարներ (ռիսկեր)

   Այս ապահովագրության համար ապահովագրական պատահարներ (ռիսկեր) են հանդիսանում`

  • դժբախտ պատահարի հետևանքով Ապահովագրվածի աշխատունակության ժամանակավոր կորուստը.
  • դժբախտ պատահարի հետևանքով Ապահովագրվածի աշխատունակության մշտական կորուստը բացառությամբ հաջորդ ենթակետով նախատեսված դեպքերի.
  • դժբախտ պատահարի հետևանքով աչքի կամ վերջույթի կորուստը.
  • վնասվածքի, սուր թունավորման և այլ դժբախտ պատահարների հետևանքով Ապահովագրվածի մահը.
  • բնական պատճառների արդյունքում Ապահովագրվածի աշխատունակության ժամանակավոր կորուստը.
  • բնական պատճառների արդյունքում Ապահովագրվածի աշխատունակության մշտական կորուստը.
  • բնական պատճառների արդյունքում Ապահովագրվածի մահը:

    Ապահովագրությունը կարող է իրականացվել ինչպես վերոնշյալ բոլոր ապահովագրական պատահարներից, այնպես նրանցից յուրաքանչյուրից կամ մի քանիսից:
Թարմացվել է: 2010-06-10 10:53:07