Գույքի ապահովագրության միջոցով հնարավոր է ապահովագրել ցանկացած տեսակի գույք` բնակարաններ, առանձնատներ, առևտրային շենքեր, շինություններ, գործարաններ, արտադրամասեր, արտադրական սարքավորումներ և այլն: Այս ապահովագրությունը նախատեսում է հատուցում ապահովագրված գույքին հասցված վնասների և կորուստների դեպքում (ինչպես օրինակ` հրդեհի, կայծակի հարվածի, պայթյունի, փոթորիկի, կարկուտի, ջրհեղեղի, երկրաշարժի, սողանքների, փլուզումների, ջրմուղ կոյուղու վթարներ, ջրաքաշ խողովակների ջրի պատճառած վնասների, գողության, կողոպուտի, ավազակության և արտաքին ազդեցության այլ ռիսկերի դեպքում):


Ապահովագրության ենթակա են`

    - անշարժ գույքն ամբողջությամբ (շենքեր և շինություններ), ինչպես նաև նրանց առանձին ճարտարապետական և կոնստրուկտորական մասեր և տարրեր (շենքերի մասեր, բնակելի և ոչ բնակելի տարածություններ, առանձին նրանց ներքին հարդարումը),
    - շարժական գույք (սարքավորումներ, ուժային և այլ մեքենաներ, փոխանցող հարմարանքներ, գույք, պատրաստի արտադրանք, ապրանքներ, հումք, նյութեր և այլն:


Գույքի ապահովագրության մի քանի հիմնական պայմաններ

   Ապահովագրության ենթակա գույքի ապահովագրական գումարը դրա իրական (շուկայական) արժեքի շրջանակներում, սահմանվում է ՌԱՍԿՈ-ի և հաճախորդի փոխադարձ համաձայնությամբ: Գույքի իրական արժեքի որոշման համար անհրաժեշտության դեպքում գնահատումը կարող է կատարվել համապատասխան անկախ արժենշող կազմակերպությունների կողմից:
    Գույքի ապահովագրության ժամանակ խիստ կարևոր է հակահրդեհային և անվտանգության միջոցների, պահակային ծառայության առկայության փաստը, որոնց պարագայում ապահովագրական սակագները նվազեցվում են:
   Որպես գույքի ապահովագրությանը հավելվող ծառայություն ՌԱՍԿՈ-ն առաջարկում է նաև`


Արտադրության ընդհատման հետևանքով վնասների ապահովագրություն:

    Ընդ որում ապահովագրության այս տեսակն իրականացվում է միայն այն դեպքերում, երբ միաժամանակ ապահովագրվում է տվյալ արտադրությանը առնչվող շենքերը, գույքը և սարքավորումները: Այս տեսակի ապահովագրությունը նախատեսում է ապահովագրական հատուցումների իրականացում այն դեպքերում, երբ ապահովագրական դեպքերի հետևանքով ապահովագրված գույքի վնասումը հանգեցնում է արտադրական բնականոն գործունեության խափանմանը, որի հետևանքով էլ ձեռնարկությունը գույքը վնասված լինելու ժամանակահատվածում կորցնում է սպասվելիք շահույթը կամ դրա մի մասը:

 

Թարմացվել է: 2010-11-23 12:44:10